ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՀԵՏ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության ձեռքբերումից ի վեր «ԱՄՆ-ն եղել է մեր մշտական գործընկերը ժողովրդավարության եւ տնտեսության զարգացման գործում»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, հանդես գալով Վաշինգտոնում ի պատիվ ԱՄՆ կոնգրեսականների Ամերիկայի Հայկական Համագումարի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ: Նրա խոսքերով, ինպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «վերջին երկու տարիների ընթացքում Երեւանի եւ Վաշինգտոնի ավանդական ամուր քաղաքական եւ տնտեսական կապերին գումարվել է նաեւ համագործակցությունը ռազմական եւ անվտանգության ոլորտներում»: Դեսպանը ավելացրել է, որ Հայաստանը հույս ունի ընդլայնել այդ համագործակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---