Թունիսում մեկնարկում է «Սիրիայի բարեկամների» նիստը

Թունիսում մեկնարկում է «Սիրիայի բարեկամների» նիստը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Սիրիայի ազգային խորհուրդը այդ երկրի ժողովրդի ներկայացուցիչն է, որն արժանի է վստահության: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Թունիսում «Սիրիայի բարեկամների» նիստի մեկնարկի կապակցությամբ, հաղորդում է AFP-ն:

Թունիսը հանդես է եկել «Սիրիայի բարեկամներ» խմբի առաջին միջազգային խորհրդաժողովն անցկացնելու նախաձեռնությամբ: Նման խմբի ստեղծման նախաձեռնությանն օժանդակել են մի շարք արևմտյան երկրներ: Խորհրդաժողովը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը, Ռուսաստանն ու Չինաստանը հրաժարվել են ներկա գտնվել այդ միջոցառմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---