Հայտնի են դարձել Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողները մինչև 56, 62 և 69կգ քաշային կարգերում

Հայտնի են դարձել Հայաստանի ծանրամարտի առաջնության հաղթողները մինչև 56, 62 և 69կգ քաշային կարգերում

PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են դարձել երեք քաշային կարգերի հաղթողները:

Գևորգ Սարիբեկյանը (56կգ) իրեն հավասարը չուներ իր քաշային կարգում և 205կգ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց: Սմբատ Մարգարյանը (62կգ) երկամարտի արդյունքներով բարձրացրեց 245կգ, իսկ Սամվել Գրիգորյանը (69կգ)` 325կգ, երկուսն էլ Հայաստանի չեմպիոն հռչակվեցին:

Փետրվարի 25-ին իրենց ելույթները կմեկնարկեն մինչև 77 և 85կգ քաշային կարգերի ծանրորդները, իսկ մեկ օր անց` 94, 105 և +105կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---