Սոմալիի վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը ուրախ կլինի, եթե ահաբեկիչների հենակետերը ռմբակոծվեն

PanARMENIAN.Net - Սոմալիի վարչապետ Աբդելվելի Մուահմմեդ Ալին հայտարարել է, որ իր կառավարությունը ուրախ կլինի, եթե «ահաբեկիչների հենակետերը կետային ռմբակոծության ենթարկվեն»::

Հայտարարությունն արվել է Լոնդոնում Սոմալիի ապագային նվիրված խորհրդաժողովում:

Մուահմմեդ Ալին մանրամասն չի պատմել, թե հատկապես ում է պետք ռմբակոծել: Guardian –ի բրիտանական վերլուծաբանները ենթադրում են, որ խոսքը գնում է Ալ Շաբաբ ահաբեկչական շարժման հենակետերի ռմբակոծության մասին Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---