Հիլարի Քլինթոն. Սիրիայում կարող է լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվել

Հիլարի Քլինթոն. Սիրիայում կարող է լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվել

PanARMENIAN.Net - Սիրիայում կարող է լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվել և արտաքին միջամտությունը չի փրկի դրանից: Այդ մասին լրագրողներին է ասել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնում է BBC-ին:

«Ես գտնում եմ, որ արտաքին միջամտությունը չի փրկի դրանից, հակառակը, միայն կարագացնի իրադարձությունների նման զարգացումը: Պետք է հաշվի առնել ինչպես հումանիտար աջակցության անհրաժեշտությունը, այնպես էլ ցանկացած այլ օժանդակություն ընդդիմությանը»,-ասել է պետքարտուղարը:

Քլինթոնն այս հայտարարությունն արել է այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» խորհրդաժողովից երկու օր անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---