Կարմիր խաչը ժամանակավորապես դադարեցրել է տարհանումը սիրիական Հոմսից

Կարմիր խաչը ժամանակավորապես դադարեցրել է տարհանումը սիրիական Հոմսից

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության հետ, որոնց նպատակն էր վիրավորների տարհանումը Հոմսից, կիրակի օրն ապարդյուն ավարտվեց, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով Կարմիր Խաչի ներկայացուցիչ Սալեհ Դաբբաքեխին:

«Կիրակի օրը տարհանում չի լինի: Մեզ հարակավոր է բոլոր կողմերի համաձայնությունը»,-ասել է Դաբբաքեխը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 25-ին սկսված տարհանման արդյունքում Հոմսից տեղափոխվել է մի քանի տասնյակ մարդ, առաջին հերթին կանայք ու երեխաներ:

Ըստ նախնական տվյալների, Հոմսից տարհանվել են միայն Սիրիայի քաղաքացիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---