Քաթարը պահանջում է, որ ՄԱԿ-ը քննի «Երուսաղեմի հուդայացման» ոճրագործությունը

PanARMENIAN.Net - Քաթարը պաշտոնապես պահանջել է, որ ՄԱԿ-ը քննի «Երուսաղեմի հուդայացման» ոճրագործությունը:

Քաթարի էմիր Համադ բին Հալիֆան հանդելս եկել «Երուսաղեմի խորհրդաժողով» հատուկ միջոցառման ժամանակ, որն անցնում է Դոհայում:

Համադ բին Հալիֆան պահանջել է, որ «ՄԱԿ-ը հետաքննի Երուսաղեմի հուդայացումը 1967թ. ի վեր»:

Այնուհետև էմիրը զգուշացրել է, որ «արաբական գարնան» արդյունքում արթնացած հավատացյալները, որոնց ջանքերով տապալվեցին Լիբիայի, Եգիպտոսի, Եմենի ու Թունիսի բռնակալները, «կբավարարվեն միայն առնվազն պաղեստինցիների լեգիտիմ իրավունքների ճանաչման վրա խարսխված խաղաղությամբ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---