Ողջ աշխարհում օրական ակտիվանում է ավելի քան 850 000 Android սարքավորում

Ողջ աշխարհում օրական ակտիվանում է ավելի քան 850 000 Android սարքավորում

PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր օր ակտիվանում է ավելի քան 850 000 Android բջջային օպերացիոն համակարգով աշխատող սարք։ Այս ցուցանիշը մեկ տարում աճել է ավելի քան 250%-ով։ Այս մասին հայտնել է Android-ի ղեկավար Էնդի Ռուբինը Google ընկերության բլոգում։ Android -ը նախագծվել և մշակվում է Google-ի կողմից։

Այս ցուցանիշից բացի Էնդի Ռուբինը նշել է, որ ընդհանուր թվով աշխարհում կա մոտ 300 միլիոն Android սարքավորում, որոնցից 12 միլիոնը միայն Android պլանշետներն են։ Երեք անգամ աճել է նաև Android Market-ում ծրագրերի քանակը։

«Անցյալ տարի Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ մենք հայտնեցինք, որ Android Market-ից կա մոտ 150 000 ծրագիր։ Այսօր Android Market-ում կա 450 000 ծրագիր և ամսական միլիարդ ներբեռնում»,-նշել է Android նախագծի ղեկավարը։

Google Android-ը առաջատար էր 48,8%-ով սմարթֆոնների օպերացիոն համակարգերի շուկայում 2011-ին։ Android-ին հաջորդում էր Apple-ի iOS համակարգը՝ 19,1%-ով շուկայում։ Իսկ 3-րդ տեղում էր Nokia-ի Symbian օպերացիոն համակարգը, որն աստիճանաբար շուկայից հեռանում է։ Այն շուկայի 16,4 %-ն էր զբաղեցնում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---