Երևանում կայացել է «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը: «Գրքի նյութերը ես հավաքել եմ 15 տարվա ընթացքում, տեղեկատվություն եմ հավաքել ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է գրքի հեղինակ Արիս Ղազինյանը:

Ինչպես հայտնել է հեղինակը, գրքում մանրամասն նկարագրված է Ադրբեջանի պատմությունը: Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի պատմությունը շատ ցրված է ներկայացված, պետք է համապատասխան շրջանակների մեջ դնել այն: Գիրքը գրելիս օգտագործվել են ավելի քան 200 աղբյուրների նյութեր:

Ղազինյանը հայտարարել է, որ գրքի շնորհանդեսը նվիրված է Սումգայիթի ողբերգությանը:

«Ադրբեջանը կարծում է, որ եթե չկա պետությունը, որի տարածքին տեղի է ունեցել հանցագործությունը, ապա չկա նաև հանցագործությունը, դա պարադոքս է»,- ասել է Ղազինյանը և հավելել, որի Սումգայիթի ողբերգությունը քիչ է ուսումնասիրված և պետք է համաշխարհային հանրությանը հասցնել տեղի ունեցածը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---