Իրանն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել իսրայելյան անօդաչու թռչող սարքեր գնելու համար

PanARMENIAN.Net - Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը երեքշաբթի հրավիրվել էր Իրանի ԱԳՆ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ախունդովին ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին և խնդրել բացատրություն տալ ԶԼՄ-ների տարածած այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից գնել ավելի քան 1.5 մլրդ դոլարի սպառազինություն:

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել 1.6 մլրդ դոլարի անօդաչու թռչող սարքեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---