«Ֆուկուսիմա-1»-ի ռադիոակտիվ արտանետումերի ծավալը երկու անգամ գերազանցել է կանխատեսումները

«Ֆուկուսիմա-1»-ի ռադիոակտիվ արտանետումերի ծավալը երկու անգամ գերազանցել է կանխատեսումները

PanARMENIAN.Net - «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարից հետո ռադիոակտիվ արտանետումերի ծավալը երկու անգամ գերազանցել է գիտնականների կանխատեսումները` հասնելով 40 հազար տերաբեկկերելների, հայտնում է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գիտա-հետազոտական ինստիտուտը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնացի մասնագետների հաշվարկների հիմքում ծովի ջրում ճառագայթման մակարդակի մասին ապրիլ-մայիս ամիսներին վերցված նմուշներն են:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում արտանետումների ծավալը կազմել է մոտ 20 տոկոս, 1986թ Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարից հետո համապատասխան ցուցանիշի հետ համեմատած:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---