Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՄիԳ-29 24 կործանիչներ է գնել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՄիԳ-29 24 կործանիչներ է գնել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՄիԳ-29 24 կործանիչների առաքման մասին պայմանագիր է կնքել «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի հետ: Պայմանագիրը կնքվել է պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի ու «ՄիԳ» գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովի միջև: Առաքումը կիրականացվի 2012-2015թթ.:

ՄիԳ-29Կ բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը կարող է տեղակայվել ավիակիրների վրա: Ինքնաթիռը կարող է զարգացնել ժամում մինչև 2,2 հազար կիլոմետր արագություն ու թռիչքներ կատարել 1,5 հազար կմ տարածության վրա: ՄիԳ-29Կ սպառազինված է 30-միլիմետրանոց թնդանոթով: Սերիական արտադրության է դրվել 2008թ. մարտից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---