ՀԱՆԳԻՍՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԹԱՆԿԱՆԱ

PanARMENIAN.Net - Թուրքական հյուրանոցների որոշումը հաճախորդների հետ հաշիվներում «թույլ» դոլարից անցնել եվրոի կբարձրացնի ամառային հանգստի գինը Թուրքիայում շուրջ 20 տոկոսով: Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Լենտա.ռու»-ն, տուրիստական գործակալները դեռեւս չեն ազդարարում այդ տեղեկատվությունը: Նրանցից ոմանք գտնում են, որ վերջերս բացված հյուրանոցների մեծ քանակը թույլ չի տա գների կտրուկ աճ արձանագրել: Սակայն փոփոխությունները տեղի են ունենում ողջ սպասարկման ոլորտում: Այդպես, աղբյուրի համաձայն, Անկարայի խանութների գործակատարները եւ վաճառականները պատրաստ են այժմ միայն եվրո ընդունել, եւ մայրաքաղաքի այդ նորաձեւությունը արդեն սկսել է տարծվել ամբողջ երկրով մեկ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---