Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը հեռացավ Մինսկից

Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը հեռացավ Մինսկից

PanARMENIAN.Net - Եվրամիության ներկայացուցչության ղեկավարը չորեքշաբթի օրը Մինսկից մեկնեց Բրյուսել, լրագրողներին է հաղորդել ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը: «Ի նշան համերաշխության և միասնության որոշվեց, որ Մինսկում ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպանները խորհրդակցությունների համար հետ կկանչվեն ազգային մայրաքաղաքներ»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստին: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ինքը Բրյուսել է հետ կանչել ԵՄ ներկայացուցչության ղեկավարին Մինսկում և Բելգիայի մայրաքաղաքում արտակարգ նիստ է հրավիրել ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է Կոսյանչիչը, որոշվել է նաև ԵՄ երկրների արտգործնախարարություններ կանչել Բելառուսի դեսպաններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---