Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն ուրախ է ԿԺԴՀ հետ բանակցություններում գրանցված առաջընթացին

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն ուրախ է ԿԺԴՀ հետ բանակցություններում գրանցված առաջընթացին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ուրախ է ԿԺԴՀ հետ բանակցություններում գրանցված առաջընթացին, սակայն մտադիր է ակնդետ հետևել, թե որքանով է Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարությունը հետևողականորեն կատարելու ստանձնած պարտավորությունները, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Սա առաջին քայլն է ճշմարիտ ուղու վրա: Այն մեծ չէ, բայց կատարվել է և տանում է դեպի խաղաղություն... Սակայն ԱՄՆ-ն շարունակում է լուրջ մտահոգություն ունենալ (ԿԺԴՀ միջուկային ծրագրի առնչությամբ)»,- ասել է Քլինթոնը` չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգներն ակնդետ հետևելու է ԿԺԴՀ նոր ղեկավարության ուղուն: «Մենք Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդներին դատելու ենք ըստ նրանց արարքների»,- հավելել է պետքարտուղարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---