ԱՄՆ ՌՕՈՒ պատրաստ է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ ՌՕՈՒ պատրաստ է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանի միջուկային շահերը սանձելու դիվանագիտական ջանքերը ապարդյուն լինեն: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ՌՕՈՒ շտաբի պետ, գեներալ Նորտոն Շվարցը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` Պենտագոնը բավականաչափ հզոր ավիառումբեր ունի, որոնք ընդունակ են ավիրել ստորգետնյա ապաստարաններն ու մյուս ամրացված օբյեկտները, և «նման զինամթերքի արդիականացման աշխատանքները շարունակվում են»: «Մենք ունենք մարտական կիրառության այդպիսի միջոցներ, և ես ձեզ չէի ցանկանա հայտնվել այնտեղ (Իրանում), երբ մենք գործի դնենք այդ միջոցները»,- ասել է գեներալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---