Ռուսաստանը որոշել է հայտ չներկայացնել` 2018-ի պատանեկան Օլիմպիադան Դաղստանում անցկացնելու համար

Ռուսաստանը որոշել է հայտ չներկայացնել` 2018-ի պատանեկան Օլիմպիադան Դաղստանում անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը որոշել է հայտ չներկայացնել` 2018-ին պատանեկան Օլիմպիադան Դաղստանում անցկացնելու համար: Հունվարի վերջին Ռուսաստանի կառավարությունը կողմ է արձագանքել Դաղստանի իշխանությունների`հանրապետությունում պատանեկան Օլիմպիադա անցկացնելու նախաձեռնությանը: Համապատասխան որոշումն ընդունվել է փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ ժողովի ժամանակ: Դաղստանյան իշխանությունները, ներդրողների հետ համատեղ, պետք է հայտը ներկայացնեին մարտի 1-ի համար, սակայն արդյունքում որոշում կայացվեց այն չներկայացնել:

Կառավարությունն ու Կրեմլը որոշել են, որ կարիք չկա, որպեսզի Ռուսաստանը միևնույն տարի անցկացնի 2 զանգվածային սպորտային միջոցառում: 2018-ին Ռուսաստանում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացի այդ, կառավարությունում մտավախություն ունեն, որ առաջնությունից հետո, ներդրողները կհրաժարվեն պետությունից գնել կառուցված օբյեկտները, հայտնում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---