Արգենտինայում խստացրել են ֆուտբոլում գումարների «լվացման» դեմ պայքարի միջոցները

PanARMENIAN.Net - Արգենտինայի ֆինանսական տեղեկատվության կոմիտեն հրապարակել է հարկային վերահսկողության նոր կանոնները: Դա արվել է գումարների «լվացման» դեմ պայքարելու համար:

Ներկայումս արգենտինական ակումբները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել իրենց խաղացողների աշխատավարձի մասին, ինչպես նաև բիզնեսի եկամուտների: Դա վերաբերում է ոչ միայն խաղացողներին, այլ նաև գործակալներին, մամուլի աշխատողներին, կառավարիչներին և այլ պաշտոնյաներին, հայտնում է championat.ru-ն:

Կոմիտեն համոզված է, որ որոշ ակումբներ ստվերում են պահում իրենց սպորտային գործարքների մի մասը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---