Երկրպագուները կկարողանան հետևել 2012թ ԵԱ խաղերին Ուկրաինայի Ազգային կրկեսում

Երկրպագուները կկարողանան հետևել 2012թ ԵԱ խաղերին Ուկրաինայի Ազգային կրկեսում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային կրկեսում, 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ գործելու է մեծ ֆան-տարածք` մրցաշարի խաղերի ուղիղ հեռարձակման համար:

«Նախատեսվում է, որ այն լինելու է Կիևի ամենահարմարավետ, փակ տարածք: Սա լավ այլընտրանք է նրանց համար, ովքեր չեն կարողանա հայտնվել Ուկրաինայի և Լեհաստանի մարզադաշտերում»,-ասել է նախագծի գլխավոր համակարգող Օլեգ Կիյը:

Նա հայտնել է, որ կրկեսում տեղադրված են լինելու 4 մեծ էկրաններ, որոնք շեղանկայն տեսք են ունենալու, ինչը թույլ կտա բոլորին հետևել հեռուստատեսային հեռարձակմանը:

Միաժամանակ, դադարների ընթացքում, արենայում ներկայացվելու են կրկեսային համարներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---