Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ Օլիմպիական խաղերի անցկացման հայտը

Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ Օլիմպիական խաղերի անցկացման հայտը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը ողջունում է Ստամբուլի` 2020թ ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտը, հայտնում է sport-express.ru-ն:

Երկրի սպորտի նախարար Սուատ Քըլիջի խոսքով, թուրքական ղեկավարությունը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ երաշխիքները:

Մինչ այդ Ստամբուլը Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում էր 2000, 2004, 2008 և 2012թթ, սակայն հայտը միշտ մերժվել է:

2020թ Օլիմպիական խաղերի հավկնորդներ են նաև Մադրիդը, Տոկիոն, Դոհան և Բաքուն:

Հավակնորդ հինգ քաղաքներից Օլիմպիական խաղերը նախկինում հյուրընկալել է միայն Տոկիոն: Ճապոնիան երկու անգամ ընդունել է նաև ձմեռային Օլիմպիական խաղերը: Իսպանիան Օլիմպիադան ընդունել է մեկ անգամ:

2020թ Օլիպմպիական խաղերն ընդունող քաղաքը հայտնի կդառնա 2013թ սեպտեմբերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---