Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հորդորել է Արևմուտքին չվերսկսել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իսրայելի վարչապետը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը «միջոցներ ձեռնարկել Իրանի միջուկային զենք ստանալու ագրեսիվ փորձերի դեմ», հայտնում է Բի-բի-սին: Նա նաև կոչ է արել պահանջել Թեհրանից, որ նա հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից ու ոչնչացնի իր միջուկային հզորությունները:

Հայտարարությունն արվել է նրա և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հանդիպումից հետո, հայտնում է ՌԲԿ-ն:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում պաշտպանվել Իրանի գործողություններից:

Իրանի հարցը նաև գլխավոր թեման է լինելու Նեթանյահուի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 5-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---