«Կոստա Կոնկորդիայի» նավապետը ներկա չի լինի դատարանում

«Կոստա Կոնկորդիայի» նավապետը ներկա չի լինի դատարանում

PanARMENIAN.Net - «Կոստա Կոնկորդիայի» նավի խորտակման վերաբերյալ նախնական լսումները սկսվում են իտալական Գրոսետտո քաղաքում: «Կոստա Կոնկորդիայի» նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն ներկա չի լինի դատարանում, հայտնում է Euronews-ը:

Իշխանությունները վախենում են նրա անվտանգության համար: «Ոչ մի իմաստ չկա նրանում, որ նա տնից 850 կմ հեռավորություն կտրի մասնակցելու համար, հատկապես, եթե հաշվի առնենք նրա շուրջ ստեղծված հասարակական կարծիքը, դա կարող է վտանգավոր լինել նրա համար»,-ասել է փաստաբան Բրունո Լեոպարդին:

«Կոստա Կոնկորդիան» նավաբեկության ենթարկվեց 2012թ. հունվարի 13-ին իտալական Ջիլիո կղզու մոտ: Իտալիայի իշխանությունները քրեական գործ են հարուցել այդ փաստով: Նավապետ Սկետինոն տնայն կալանքի տակ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---