Չիսորայի փրոմոութերը WBC նախագահին մեղադրել է երկակի չափանիշների մեջ

Չիսորայի փրոմոութերը WBC նախագահին մեղադրել է երկակի չափանիշների մեջ

PanARMENIAN.Net - Ֆրենք Ուորենը՝ բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորայի փրոմոութերը, բաց նամակով դիմել է WBC նախագահ Խոսե Սուլեյմանին՝ կապված նրա բռնցքամարտիկի դեմ WBC-ի կողմից կոշտ պատժամիջոցներ կիրառելու հետ:

«Պարոն Սուլեյման, կցանկանայի մեղադրել ձեզ երկակի չափանիշների մեջ, բայց չեմ կարող դա անել, քանի որ կասկածում եմ, որ դուք ընդհանրապես ինչ-որ սկզբունքներ ունեք: Չիսորային անորոշ ժամանակով պատժելն առանց նախնական լսումների և բացատրություններին ցույց է տալիս, որ դուք ինքնագոհ էգոիստ եք»,- Ուորենի խոսքերը հաղորդում է boxingscene.com-ը:

Ուորենը նամակում նաև գրել է, որ Սուլեյմանը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Մյունխենում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---