Costa Concordia-ի խորտակման գործով լսումներին մասնակցել է ավելի քան 500 մարդ

Costa Concordia-ի խորտակման գործով լսումներին մասնակցել է ավելի քան 500 մարդ

PanARMENIAN.Net - Ավելի քան 500 մարդ մասնակցել է հունվարին խորտակված Costa Concordia զբոսանավի գործով լսումներին, որի գլխավոր մեղադրյալը նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն է:

Առաջին նիստը սկսվել է մարտի 3-ին իտալական Գրոսսետոյում՝ տեղի Մոդերնո թատրոնում, որը ժամանակավորապես վերածվել է դատարանի դահլիճի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մոդերնո թատրոնում ներկա չի եղել Ֆրանչեսկո Սկետինոն, ով մեղադրվում է չկանխամտածված սպանության և նավի ուղևորներին վտանգի մեջ թողնելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---