Միշել Պլատինի. Ես շատ ուրախ եմ փոխըմբռնման հուշագրի բանակցությունների հաջող ավարտի համար

Միշել Պլատինի. Ես շատ ուրախ եմ փոխըմբռնման հուշագրի բանակցությունների հաջող ավարտի համար

PanARMENIAN.Net - Այս շաբաթ ՈՒԵՖԱ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի միջև փոխըմբնռման հուշագրի ստորագրումից հետո ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հանդես է եկել հայտարարությամբ:

«Ես շատ ուրախ եմ բանակցությունների հաջող ավարտի համար, որոնք տևել են մի քանի ամիս: Նոր հուշագիրը կներկայացվի ՈՒԵՖԱ Կոնգրեսում մարտի 22-ին, և ես չեմ կասկածում, որ բոլոր 53 եվրոպական ասոցիացիաների հավանությամբ այն թույլ կտա եվրոպական ֆուտբոլին զարգանալ առողջ մթնոլորտում»,- Պլատինիի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---