ՕԵԿ կարգախոսը լինելու է. «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»

ՕԵԿ կարգախոսը լինելու է. «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ կարգախոսը լինելու է. «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան»: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ելույթ ունենալով Երևանում ընթացող կուսակցության համագումարում: Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, նա որոշ քաղաքական ուժերի մեղադրել է ՕԵԿ դեմ սև PR-ի օգտագործման մեջ: Բաղդասարյանը հայտարարել է նաև, որ նման քաղաքականությունը միշտ է կիրառվել, բայց երբեք հաջողության չի բերել:

Նա նաև կոչ է արել իր կուսակիցներին լավ աշխատել: Նա հայտարարել է, որ կոսակցությունը պայքարելու է բարեփոխումների ու ժողովրդավարության համար: «Հնարավոր չէ լինել մի փոքր ժողովրդավարական, ինչպես հնարավոր չէ լինել մի փոքր հղի»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև հավելել է, որ կուսակցության ընտրացուցակը կերիտասարդացվի, իսկ կուսակցությունն ընտրությունների է գնում հաղթելու վճռականությամբ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---