Օբամա. Իրանի հարցում ԱՄՆ-ն կանգ չի առնի ուժի կիրառման առաջ

Օբամա. Իրանի հարցում ԱՄՆ-ն կանգ չի առնի ուժի կիրառման առաջ

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ը կանգ չի առնի ուժ կիրառելու առաջ, եթե դա հարկ լինի նրա համար, որպեսզի թույլ չտա Իրանին ձեռք բերել միջուկային զենք»,- հայտարարել է Բարաք Օբաման, բայց հավելել, որ դիվանագիտական ջանքերը դեռ կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի: ԱՄՆ նախագահն այս խոսքերն ասել է Վաշինգտոնում ազդեցիկ ամերիկյան իսրայելամետ AIPAC (American-Israel Public Affairs Committee) լոբբի առջև ելույթ ունենալիս:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, ով նույնպես ելույթ է ունեցել AIPAC համաժողովում, Իրանն անվանել է «աշխարհի սպառնալիք»:

«Իրանի ղեկավարները պետք է իմանան, որ ես վարում եմ այնպիսի քաղաքականություն, որ Իրանը միջուկային զենք չկարողանա ստանալ»,- ասել է Օբաման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---