Ռոջեր Ֆեդերերը չի կարողանա մասնակցել «Սանտյագո Բերնաբեու» բարեգործական խաղին

Ռոջեր Ֆեդերերը չի կարողանա մասնակցել «Սանտյագո Բերնաբեու» բարեգործական խաղին

PanARMENIAN.Net - Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի կարողանա խաղալ իսպանացի Ռաֆայել Նադալի դեմ` «Սանտյագո Բերնաբեու» բարեգործական խաղի ընթացքում: Այս մասին իսպանական AS պարբերականին հայտնել է շվեյցարացու մենեջեր Թոնի Գոդսիկը:

«Այո, մենք ստացել ենք հրավերը, սակայն ցավոք, Ռոջերը ստիպված էր հրաժարվել: Պատճառն այն է, որ Ֆեդերերը Լոնդոնի Օլիմպիական խաղերին պատրաստվում է հստակ գրաֆիկով, իսկ այդ խաղը համընկնում է նախապատրաստական շրջանին»,-ասել է Գոդսիկը:

Ավելի վաղ հայտնում էին, որ թենիսիստները հուլիսի 14 հանդիպում կանցկացնեն ֆուտբոլային մարզադաշտում: Խաղը պետք է նվիրվեր «Ռեալի» 110-ամյակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---