Ա. Իսկանդարյան. ՌԴ ընտրություններն անմիջական ազդեցություն չեն ունենա ղարաբաղյան գործընթացի վրա

Ա. Իսկանդարյան. ՌԴ ընտրություններն անմիջական ազդեցություն չեն ունենա ղարաբաղյան գործընթացի վրա

PanARMENIAN.Net - «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով Ռուսաստանում նախագահական ընտրություններից հետո սոցիալ-տնտեսական լարվածությունը կաճի, նա այլևս չի կարողանա այդքան ուշադրություն դարձնել արտաքին քաղաքականությանը, ինչպես նախկինում: «Վեկտորը կփոխվի, նա ուղղակի ավելի քիչ հնարավորություն կունենան արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ՌԴ նախագահական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի ու ղարաբաղյան կարգավորման վրա, ապա, ըստ Իսկանդարյանի, ոչ մի ուղղակի ազդեցություն կամ կտրուկ փոփոխություն չի լինի: Նա նաև հեգնանքով է վերաբերվում նրան, որ Պուտինի հաղթանակը կարող է ետ բերել Ռոբերտ Քոչարյանին՝ նշելով, որ չի հավատում կոնսպիրոլոգիայի տեսությանը: «Ռուսաստանը հիմա ժամանակ չունի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Ռոբերտ Քոչարյանի համար: Նա կաշխատի այն իշխանության հետ, որը կլինի Հայաստանում»,-ասել է նա: Ըստ փորձագետի, իրավիճակն ընտրություններից հետո կարող է անդրադառնալ Հայաստանում իրականացվող խոշոր տնտեսական ծրագրերի վրա, օրինակ երկաթուղու կամ ատոմակայանի կառուցման վրա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---