ԵՐԵՎԱՆՑԻ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ

PanARMENIAN.Net - Վրաստանի ոստիկանները ձերբակալել են Հայաստանի մի քաղաքացու, որը մի քանի օր առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող ավտոկայանատեղից մեղսակիցների հետ առեւանգել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն, ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Երեւանի 33-ամյա բնակիչ Գեւորգ Ստեփանյանը ձերբակալվել է առեւանգցված մեքենայում` վրաց-հայկական սահմանի մոտ, վերահսկիչ անցագրային պահակետում: Միջոցառումներ են անցկացվում հանցագործ խմբի մյուս անդամների հայտնաբերման եւ ձերբակալման ուղղությամբ: Ադրբեջանի դեսպանատան մամուլի կենտրոնում հաղորդել են, որ գողացված ավտոմեքենան վերադարձվել է դեսպանատանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---