ԱՄՆ-ն պահանջել է հետաքննել ՌԴ նախագահի ընտրություններում խախտումների մասին հաղորդագրությունները

ԱՄՆ-ն պահանջել է հետաքննել ՌԴ նախագահի ընտրություններում խախտումների մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է ռուսներին նախագահական ընտրությունների ավարտի կապակցությամբ և պահանջել հետաքննել քվեարկության ժամանակ տեղ գտած խախտումների մասին հաղորդագրությունները: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Ռուսաստանի նորընտիր նախագահի հետ, սակայն չի նշել նրան անունով: «Մենք ռուսական կառավարությանը կոչ ենք անում ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների մասին բոլոր հաղորդագրությունների անկախ, վստահության արժանի հետաքննություն անցկացնել,- ասվում է Պետքարտուղարության կայքում տեղակայված նրա հայտարարության մեջ:- Միացյալ Նահանգները շնորհավորում են ռուս ժողովրդին ընտրությունների ավարտի կապակցությամբ և պատրաստ են աշխատել նորընտիր նախագահի հետ այն բանից հետո, երբ բոլոր արդյունքները ստուգվեն, և տեղի ունենա նրա երդմնակալության արարողությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---