Աֆղանցի քննիչներ. Ամերիկացիները հատուկ են այրել Ղուրանը

Աֆղանցի քննիչներ. Ամերիկացիները հատուկ են այրել Ղուրանը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը ստեղծել է հատուկ քննչական կոմիտե, որի խնդիրն է հետաքննել Ղուրանի հրկիզման հանգամանքները ամերիկացի զինծառայողների կողմից:

Կոմիտեն արդեն արել է առաջին եզրակացությունները: Կոմիտեի անդամ Մուլավի Հալիկդադը հայտարարել է. «Մենք կասկածում ենք, որ զինվորները միտումնավոր են այրել Ղուրանը: Նրանք հարյուրավոր կրոնական գրքեր են այրել: Նրանք չէին կարող չիմանալ, թե ինչ են անում»:

Աֆղանստանում բողոքի գործողությունների արդյունքում 30 աֆղանցի է սպանվել և 6 ամերիկացի զինվոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---