Կանադան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում

Կանադան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում

PanARMENIAN.Net - Կանադան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում և նոր պատժամիջոցներ է սահմանում Դամասկոսի դեմ: Այդ մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը: Ըստ նրա, «դեսպանությունն ու հյուպատոսությունը Դամասկոսում փակ են», անձնակազմը տարհանվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների թվով արդեն վեցերորդ փաթեթի մասին: Նոր միջոցները արգելք են սահմանում Սիրիայի ԿԲ հետ ցանկացած գործունեության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---