Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացել է ՀԱԿ հռչակագրի տառից և ոգուց, կարծում է Սամվել Հարությունյանը

Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացել է ՀԱԿ հռչակագրի տառից և ոգուց, կարծում է Սամվել Հարությունյանը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայ կամավորականների համախմբում ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, 1992-94 թվականներին Գորիսի քաղաքապետ, ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողներին մեկնաբանել է ՀԱԿ ընտրացուցակ մտնելուց հրաժարվելը և ՀԱԿ քաղխորհրդից դուրս գալը: «Կա ՀԱԿ հռչակագիր: Ես հավատարիմ էի կոնգրեսի հռչակագրի տառին և ոգուն: Նահանջն ուրիշների կողմից էր, ցավոք սրտի նաև առաջին նախագահի (Լևոն Տեր-Պետրոսյան) կողմից»,- հայտարարել է նա:

Հարությունյանի խոսքով, իրենց միավորումը, ինչպես նաև ՀԱԿ մեջ մտնող երեք այլ քաղաքական ուժեր՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կոսւակցությունը, Գառնիկ Մարկարյանի գլխավորած «Հայրենիք և պատիվ» կոսւակցությունը, Սոս Գիմիշյանի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցությունը, հրաժարվել են մտնել ՀԱԿ ընտրացուցակի մեջ: «Մենք, և ինչպես ինձ հայտնի է այլ քաղաքական ուժերը, հրաժարվել ենք մտնել ՀԱԿ ընտրացուցակ կոնգրեսի հետագա պայքարի ռազմավարության հարցերի շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով»,- ասել է նա:

Հարությունյանի խոսքով, նա առաջարկել է մարտի 1-ին կայացած հանրահավաքին հանդես գալ կոչով մարտի 9-ին Ազատության հրապարակում զանգվածային հացադուլ սկսելու մասին: Նրա առաջարկին սատարել են ՀԱԿ մեջ մտնող 18 քաղաքական ուժերից 13-ը, սակայն այն չի ընդունվել ՀՀՇ և մի քանիսի անհամաձայնության պատճառով:

Նա հավելել է, որ քաղխորհրդից իր դուրս գալը չի նշանակում դուրս գալ ՀԱԿ-ից, քանի որ ՀԱԿ-ի տակ նա հասկանում է ներկա իշխանությունների հետ պայքարող ժողովուրդ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---