Փորձագետ. Իրանի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածությունը կարող է նվազել

Փորձագետ. Իրանի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածությունը կարող է նվազել

PanARMENIAN.Net - 64 տոկոս մասնակցությունը բավական բարձր արդյունք է Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունների համար, հատկապես եթե հաշվի առնել, որ չորս տարի առաջ այն կազմել է ընդամենը 55 տոկոս: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի փոխնախագահ, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նա նշել է, որ Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լուրջ պարտություն է կրել, քանի որ նրա կողմնակիցները խորհրդարանում կզբաղեցնեն տեղերի ընդամենը 14 տոկոսը և Իրանի խորհրդարանը հականախագահական կլինի:

Իրանագետի կարծիքով, սա Թեհրանի գործող քաղաքապետ Մուհամմեդ Բագիր Գալիբաֆի առաջին հաղթանակն է: Միաժամանակ Սարուխանյանը կարծում է, որ եթե Գալիբաֆը հաղթի 2013-ի ընտրություններում, ԱՄՆ հետ հարաբերությունների լարվածությունը կսկսի նվազել:

Նա նշել է նաև, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո Իրանը չի հրաժարվի միջուկային ծրագրից, քանի որ դա բխում է ոչ թե մեկ քաղաքական առաջնորդի, այլ ողջ պետության շահերից, միաժամանակ հավելել, որ դեռ 2003-ին հարցում է անցկացվել Իրանի բնակիչների շարքում և արդեն այդ ժամանակ բնակիչների 99 տոկոսը «կողմ» է եղել միջուկային ծրագրի իրականացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---