Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ելույթ կունենան Միհրան Ջաբուրյանն ու Արթուր Առաքելյանը

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ երկրորդ օրը ելույթ կունենան Միհրան Ջաբուրյանն ու Արթուր Առաքելյանը

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցութային օրը ելույթ կունենան երկու քաշային կարգերի ըմբիշներ:

55կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում Միհրան Ջաբուրյանը կհանդիպի ադրբեջանցի Գալիբ Ալիևի, իսկ Արթուր Առաքելյանը 60կգ քաշային կարգում իր պայքարը կսկսի 1/16 եզրափակչից` իր ուժերը չափելով լեհ Կրիստոֆ Բիենկովսկիի հետ:

Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից` Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ, ելույթ կունենան նաև Մուսա Մուրթազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Անդրանիկ Գալստյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---