Ադրբեջանցի հաքերները հերթական անգամ գրոհել են հայկական կայքերը

Ադրբեջանցի հաքերները հերթական անգամ գրոհել են հայկական կայքերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հաքերները հերթական հարձակումն են գործել հայկական կայքերի վրա։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, հարձակման ենթարկված կայքերի շարքում են՝ Արարատյան թեմի, «Վալեքս Գրուփ» ընկերության, Գավառի պետական համալսարանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և մի շարք այլ կայքեր։

Ինչպես գրում է ադրբեջանական aze.az-ը, հաքերները կոտրել են նաև Հայաստանի կառավարական որոշ կայքեր։ Սակայն Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

ՏԱ մասնագետը նաև նշեց, որ կոտրած կայքերում ադրբեջանցիները տեղադրել են Ռամիլ Սաֆարովի և մի քանի այլ ադրբեջանցի «հերոսների» նկարներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---