«ԱրմենՏելն» իր Facebook-յան էջում կազմակերպել է տոնական մրցույթ

«ԱրմենՏելն» իր Facebook-յան էջում կազմակերպել է տոնական մրցույթ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏելը» Facebook-ի իր Beeline Armenia պաշտոնական էջում հայտարարում է «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի անցկացման մասին:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ ստանալու են USB-մոդեմներ և «Դրայվ-10», «Դրայվ-5», «Դրայվ-1» սակագնային փաթեթներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձիք, ում 18 տարին լրացել է, և ովքեր Beeline Armenia էջի երկրպագու են: Անհրաժշետ է մարտի 7-ից մինչև մարտի 13-ը Pr@Beeline.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լուսանկար, նկար, հեղինակային հոլովակ կամ բոլորը մեկում «Ամենագեղեցիկն իմ աչքերով» թեմայով: Բոլոր այն աշխատանքները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին, մարտի 13-ին կտեղադրվեն Beeline Armenia էջում: Այն աշխատանքները, որոնք մինչև մարտի 20-ը` կհավաքեն ամենաշատ Like, կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Էլեկտրոնային նամակում հեղինակը պետք է անպայման նշի Facebook-ում իր անձնական էջի հասցեն: Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ և դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են Beeline Armenia էջում

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---