Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը հաղթել է ադրբեջանցի Հալիբ Ալիևին

Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Միհրան Ջաբուրյանը հաղթել է ադրբեջանցի Հալիբ Ալիևին

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Բելգրադում տեղի են ունենում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրվա մենամարտերը: 55 կգ ք/կ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում հանդիպել է ադրբեջանցի Հալիբ Ալիևին: Հայ ըմբիշը 4:1 հաշվով հաղթանակ է տարել և հաջորդ փուլ անցել:

¼ եզրափակչում Ջաբուրյանի մրցակիցն է լինելու Անդրեյ Կոմարը: Ընդգծենք, որ Ջաբուրյանն արդեն նվաճել է Օլիմպիական ուղեգիր:

ԵԱ հաջող է մեկնարկել նաև Արթուր Առաքելյանը, ով 1/16 եզրափակչում հաղթել է Քրիսթոֆ Բիենկովսկուն: Մրցաշարի առաջին օրը հայ ազատ ոճի ըմբիշներից բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Սաֆարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---