ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող բարեփոխումները եւ վերջին տարիների զգալի տնտեսական առաջընթացը տպավորում են: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման պետքարտուղարի խորհրդարանական օգնական Գարեթ Թոմասը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, դա հաստատել են նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հանդիպել են նրա հետ Երեւանում: Հանդիպման արդյունքում Մանուկ Թոփուզյանը եւ Գարեթ Թոմասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանին բրիտանական տեխնիկական աջակցության վերաբերյալ, որը կուղղվի հանրային ոլորտի, առողջապահության, գիտության եւ կրթության, քաղաքացիական ծառայության բնագավառների, տարածաշրջանային զարգացման ծրագրերի հետագա խթանմանը եւ բարեփոխումներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---