Այս տարվա դեկտեմբերին ծրագրված London Chess Classic առաջնությունը կարող է տեղի չունենալ

Այս տարվա դեկտեմբերին ծրագրված London Chess Classic առաջնությունը կարող է տեղի չունենալ

PanARMENIAN.Net - London Chess Classic առաջնության տնօրեն Մալքոլմ Փեյնը հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին ծրագրված թվով չորրորդ մրցաշարի անցկացումը կասկածի տակ է:

Դա կապված է հավակնորդների մրցաշարի հետ, որը տեղի կունենա Լոնդոնում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 12-ը: «Թեև որոշ շախմատիստներ արդեն հասկացրել են, որ կմասնակցեն մեր մրցաշարին, ես վստահ չեմ, որ հանրությանն ու ԶԼՄ-ներին հետաքրքիր կլինի Լոնդոնում իրար հետևից երկու էլիտար առաջնության ականատեսը դառնալ»,- ասել է Փեյնը, հաղորդում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---