ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է` ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՌՈՒՄՈՎ

PanARMENIAN.Net - Հազարամյակի զարգացման նպատակներին ուղղված քարոզարշավի առումով Հայաստանը հանդիսանում է աշխարհի առաջատար երկրներից մեկը: Նման կարծիք է արտահայտել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիզ Գրանդեն: Խոսելով Հազարամյակի գերնպատակի` մինչեւ 2015 թվականը ծայրահեղ աղքատության եւ սովի վերացման մասին, նա նշել է, որ շնորհիվ վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում արձանագրված տնտեսական աճի` երկրում աղքատության մակարդակը 55%-ից իջել է 50%-ի: Լ. Գրանդեի կարծիքով, երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից են` աղքատության դեմ պայքարը, շրջակա միջավայրի բարելավումը եւ այլ սոցիալական հարցեր: Հիշեցնենք, որ Հազարամյակի զարգացման նպատակների շուրջ համաձայնությունը կայացել է 2000 թվականին տեղի ունեցած ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթնաժողովում, որտեղ ՄԱԿ-ի 190 անդամ երկրների ղեկավարներ հաստատել են մինչեւ 2015 թվականը համաշխարհային զարգացման մի շարք ուղղություններ: Դրանք են ` աղքատության եւ սովի վերացումը, յուրաքանչյուրի համար տարրական կրթության ապահովումը, կանանց իրավունքների ընդլայնումը, առողջ մայրության ապահովումը, երեխաների մահացության նվազեցումը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը, շրջակա միջավայի պաշտպանությունը եւ զարգացմանն ուղղված գլոբալ համագործակցության հաստատումը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---