Չինաստանը 2 մլն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա

Չինաստանը 2 մլն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա

PanARMENIAN.Net - Չինաստանը 2 մլն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ դիվանագետի, որոշումը կայացվել է «Սիրիայի մի շարք շրջաններում հումանիտար իրավիճակը շտկելու նպատակով»: Օգնությունը կփոխանցվի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով: Նա կարևորել է, որ հումանիտար օգնությունը Սիրիային իրականացվի նրա ինքնիշխանությունը հաշվի առնելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---