Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի 3-րդ շրջան

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի 3-րդ շրջան

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Ինդիան Ուելսի BNP Paribas Open մրցաշարի 3-րդ շրջան: Համաշխարհային վարկանիշում 74-րդ հորիզոնականը զբաղեցնող Նալբանդյանը 2-րդ խաղում հանդիպել է աշխարհի 24-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչին:

Թենիսիստները 3 անգամ փոխվել են բրեյքերով, իսկ Նալբանդյանն ավելի վստահ հաղթանակ է տարել թայ-բրեյքերում` 7:6 և 7:6: Խաղը տևել է 2 ժամ 7 րոպե: Սա Չիլիչի հետ 4 հանդիպումների արդյունքում Նալբանդյանի 4-րդ հաղթանակն է: Երրորդ շրջանում արգենտինացու մրցակիցն է լինելու սերբ Յանկո Տիպսարևիչը, ով իր հերթին հաղթանակ է տարել Ժիլ Մյուլլերի նկատմամբ, հայտնում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---