«Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի 1-ին փուլում կառավարության թեժ գիծը ստացել է 11 000 հարցում

«Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի 1-ին փուլում կառավարության թեժ գիծը ստացել է 11 000 հարցում

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից մեկնարկել է «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի 2-րդ փուլը։ Այս մասին այսօր ասուլիսում ասացին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն ու «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Ես գիտեմ»-ը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը կառավարության կողմից մոտ 25 ուղղություններով մատուցվող էլեկտրոնային ծառայությունների և բարեփոխումների մասին։

«Չնայած կառավարությունը մշտապես իրազեկման գործառույթներ է իրականացնում, այնունամենայնիվ, քաղաքացիները տեղեկատվության պակաս ունեն։ Այդ իսկ պատճառով, մենք որոշեցինք գործարկել «Ես գիտեմ»-ի 2-րդ փուլը»,-նշեց Տիգրան Ջրբաշյանը:

Փետրվար ամսին «Ես գիտեմի» 1-ին փուլում կառավարության թեժ գիծը ստացել է 10 000- 11 000 հեռախոսազանգ, որոնցից միայն 33-ն են եղել բողոք, իսկ մնացյալը՝ տեղեկություններ ստանալու հարցումներ։ Նշված հեռախոսազանգերի մոտ 24,5%-ը տոկոսը հարցումներ են անշարժ գույքի գրանցման մասին, ապա վարորդական վկայականների ստացման և ավտոմեքեննաների տեխզննման մասին։

1-ին փուլի ընթացքում «Ես գիտեմ»-ի կայքում՝ esgitem.am-ում գրանցվել է շուրջ 40 000 այցելություն։ Տիգրան Ջրբաշյանի խոսքով ակտիվ է եղել «Ես գիտեմ»-ի արշավը նաև սոցցանցերում. «Facebook-ում մենք ունեցանք 4400 Like և շուրջ 1000 հոգի քննարկումների ակտիվ մասնակից»

«Ես գիտեմ» 2-րդ փուլում կներկայացվի նույն աշխատանքը, որն իրակաանացվել է վերջին մի քանի տարիների ընթացքում կառավարության կողմից։ Այս անգամ բացի կառավարության թեժ գծից շեշտ կդրվի նաև report.gov.am կայքի վրա, որտեղ ներկայացված են կառավարության գործունեության վերջին արդյունքները ՝ համայնքային ներդրումները և դրանց մասին հաշվետվությունները»,-նշեց Դավիթ Սարգսյանը և հավելեց, որ անցկացվելու է նաև դասընթաց՝ «Էլեկտրոնային կառավարման ներդրումը և վերահսկողական դաշտի բարելավումը՝ որպես բիզնեսի արդյունավետության բարձրացման միջոց» թեմայով։

«Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի 1-ին փուլի համար ծախսվել է մոտ 100 000 ԱՄՆ դոլար։ Արշավն իրականացվում է «Ամերիա» խորհրդտվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---