ԿՈՍՏԱՆԴՈՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԵՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ

PanARMENIAN.Net - Կոստանդնոպոլսի եւ համայն Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել փետրվարի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» թերթի հաղորդագրության համաձայն, բժիշկների թյուլտվությամբ պատրիարքը արդեն մոտակա օրերին կվերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել միկրոավտոբուսի արգելակների անսարքության պատճառով, որտեղ, արքեպիսկոպոսից բացի, եղել են նաեւ պատրիարքարանի 12 աշխատակիցներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---