Սերգեյ Լավրով. Քոֆի Անանն առաջիկայում կներկայացնի Սիրիայի իրավիճակի իր առաջին գնահատականները

Սերգեյ Լավրով. Քոֆի Անանն առաջիկայում կներկայացնի Սիրիայի իրավիճակի իր առաջին գնահատականները

PanARMENIAN.Net - ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը առաջիկայում կարող է ներկայացնել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ իր առաջին գնահատականները, երեքշաբթի լրագրողներն է ասել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին Անանը, որը եղավ Դամասկոսում, և այժմ այցելում է Սիրիայի հարևան երկրները, կկարողանա իր առաջին գնահատականները ներկայացնել գրավոր տեսքով: Եվ մենք պայմանավորվել ենք, որ դրա հիման վրա պատրաստ ենք խոսել այն մասին, թե ինչպես կարելի կլինի սատարել այն ջանքերին ու գաղափարներին, որ նա կարտահայտի»,-ասել է Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախարարը նշել է, որ «հասկանալի է, թե ով կարող է խոսել Դամասկոսի հետ, սակայն անհասկանալի է, թե ով է խոսելու տարաբնույթ խմբերի հետ, որոնք տարբեր քաղաքներում զենքը ձեռքին դիմադրում են Սիրիայի իշխանություններին»:

«Առաջին հերթին հարկավոր է կասեցնել բռնությունը, մոնիտորինգի մեխանիզմ մշակել, որն ընդունելի կլինի և իշխանությունների, և ընդդիմության համար»,-ասել է Լավրովը:

Երկրոդ կարևոր խնդիրն, ըստ Լավրովի, հումանիտար օգնությունն է Սիրիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---