Լևոն Ջուլֆալակյանն ուրախ է, որ Հայաստանում կա Արթուր Ալեքսանյանի նման ըմբիշ

Լևոն Ջուլֆալակյանն ուրախ է, որ Հայաստանում կա Արթուր Ալեքսանյանի նման ըմբիշ

PanARMENIAN.Net - «Ինձ ուրախացնում է այն, որ Եվրոպայի առաջնությանը երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կարողացավ նվաճել ոսկե մեդալ: Մինչև մրցաշարը մենք ակնկալում էինք, որ նա հաջող հանդես կգա, քանի որ մարզումների ընթացքում զգացվում էր նրա պատրաստվածությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ալեքսանյանը մինչև 96 կգ քաշային կարգում անցկացրել է 5 մենամարտ և բոլորում վստահ հաղթանակ տարել: Եզրափակչում նա 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել Մինդաուգաս Էզեսկիսի նկատմամբ:

«Նախորդ տարի Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության ժամանակ դուրս էր եկել եզրափակիչ և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Իսկ աշխարհի առաջնությանը նա պատրաստ էր ոսկե մեդալ նվաճել, սակայ չստացվեց: Ես` որպես գլխավոր մարզիչ, շատ ուրախ եմ և գոհ, որ մենք ունենք նման տաղանդավոր մարզիկ»,-հավելել է Ջուլֆալակյանը:

Լևոն Ջուլֆալակյանը հույս ունի, որ Եվրոպայի չեմպիոնը կկարողանա իրեն լավ դրսևորել նաև վարկանիշային մրցաշարերում և նվաճել օլիմպիական ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---