ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՌՆԱԳՐԱՎՎԵԼ Է ԶԵՆՔԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - «Կանաչ այգի» մեխանիկական արտադրամասի տարածքի, ինչպես նաեւ տարբեր հասցեներով բնակարանի եւ ավտոտնակի զննման արդյունքում Երեւանի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել եւ առգրավել են 19 պայթուցիչ սարք, 2 աէրոզոլ ռումբ, «Շմայս» տեսակի ինքնաձիգ, զինամթերք եւ սառը զենքի քանակություն: Ինչպես հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հետաքննությանը հաջողվել է պարզել, որ զենք-զինամթերքը պատկանել են Երեւանի բնակիչներ Կոլյա Հարությունյանին, Գուրգեն Պապիկյանին, Արմեն Սահակյանին եւ անզգույշ սպանության ու ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ անզգուշաբար սպանություն գործելու համար 2000 թվականին դատապարտված Ռոմիկ Մխիթարյանին: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կոլյա Հարությունյանը եւ Արմեն Սահակյանը ձերբակալված են, ձեռնարկվում են միջոցառումներ Ռոմիկ Մխիթարյանին կալանավորելու ուղղությամբ: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության տեղեկատվության պատասխանատու Սուրեն Սուրենյանցի խոսքերով` իրավապահ մարմինների գործողությունները քաղաքական բնույթ են կրում եւ ուղղված են իրենց կուսակցության ակտիվիստների դեմ: Մասնավորապես, հայտարարել է նա, Ռոմիկ Մխիթարյանի դեմ պատժամիջոցները վրեժ են հանդիսանում անցած նախագահական ընտրություններին ընդդիմադիր ուժերի թեկնածու Ստեփան Դեմիճյանի օգտին նրա ծավալած ակտիվ գործողություններին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---