Անկարայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետներ է կիրառել ցուցարարների դեմ

Անկարայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետներ է կիրառել ցուցարարների դեմ

PanARMENIAN.Net - Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետներ է կիրառել, որպեսզի ցրի ցուցարարների մեծ խումբը: Բողոքի ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը փակել է 1993թ. Սիվասում իսլամիստական ջարդերի մասին գործը հանցագործության վաղեմության պատճառով: Այդ ժամանակ քաղաքում 37 գրող և լիբերալ էր զոհվել:

Գործը փակվել է, քանի որ հանցագործությունից հետո ավելի քան 15 տարի է անցել: Դատարանը սահմանել է նաև, որ 1993 թվականի սպանությունները չեն դասվում մարդկության դեմ անժամկետ հանցագործությունների շարքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---